Ակադեմիական քաղաք Հայաստան
Հոկտեմբեր 20-21, 2025
«Ակադեմիական քաղաք Հայաստան. գիտելիքի միջազգային ֆորում»-ն երկօրյա միջազգային միջոցառում է, որը մեկ հարկի տակ կհյուրընկալի տարբեր երկրների բարձրաստիճան հյուրերի, համալսարանների ղեկավարների, գիտնականների, ոլորտային փորձագետների և ուսանողների՝ քննարկելու, թե ինչպես կրթությունը, գիտությունը և նորարարությունը կարող են դառնալ ազգային զարգացման շարժիչ ուժ և խթանել միջազգային համագործակցությունը։
Ֆորումի հիմքում՝ «Ակադեմիական քաղաք Հայաստան» ծրագրի տեսլականն է, որը ներկայացնում է Հայաստանի ռազմավարական հանձնառությունը՝ ձևավորելու բարձրագույն կրթության և գիտության համար համաշխարհային մակարդակով մրցունակ էկոհամակարգ՝ դիրքավորելով Հայաստանը որպես տարածաշրջանային նորարարության և գիտելիքի կենտրոն։
Ծրագրում ներառված են Հայաստանի Հանրապետության վարչապետի խոսքը , ՀՀ ԿԳՄՍ նախարարի խոսքը, բարձրաստիճան հյուրերի ելույթներ և թեմատիկ պանելային քննարկումներ։ Քննարկումները կանդրադառնան կարևորագույն առաջնահերթություններին, ինչպիսիք են՝ բարձրագույն կրթության համաշխարհային միտումները, ակադեմիական ոլորտի թվային փոխակերպումը, համալսարանների դերը տարածաշրջանային զարգացման գործում, կրթության և համապատասխան ոլորտի միջև համագործակցության խորացումը, ինչպես նաև շարունակական կրթության հեռանկարները։
Ֆորումի
նպատակն է՝
- Ներկայացնել «Ակադեմիական քաղաք Հայաստան» ծրագիրը որպես ակադեմիական, քաղաքային և
տեխնոլոգիական զարգացման ընդգրկուն մոդել - Ուժեղացնել միջազգային համագործակցությունը կրթության, գիտության և նորարարության
ոլորտներում - Ներգրավել հասարակությանը և շահագրգիռ կողմերին՝ ներկայացնելով նախագծի երկարաժամկետ
առավելությունները, մարտահրավերները և ռազմավարական նշանակությունը